Jump to content

Ջոն Թայլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից



Ջոն Թայլեր
անգլ.՝ John Tyler, Jr.
ԱՄՆ-ի նախագահ
Կուսակցություն՝Դեմոկրատական կուսակցություն[1][2], Վիգերի կուսակցություն[1][2] և Դեմակրատական-հանրապետական կուսակյություն
Ծննդյան օր՝ մարտի 29, 1790(1790-03-29)[3][2][4][…]
Ծննդավայր՝Greenway Plantation, Charles City County, Վիրջինիա, ԱՄՆ[2]
Վախճանի օր՝հունվարի 18, 1862(1862-01-18)[3][2][5][…] (71 տարեկան)
Վախճանի վայրը՝Ռիչմոնդ, Վիրջինիա, Ամերիկայի համադաշնային նահանգներ[6]
Ամուսին ՝Լետիցիա Թայլեր և Ջուլիա Թայլեր
Երեխաներ՝David Gardiner Tyler?, John Alexander Tyler?, Lyon Gardiner Tyler?[4], Լետիցիա Թայլեր Սեմփլ, Ռոբերտ Թայլեր[4], Ջոն Թայլեր կրտսեր.[4], Էլիզաբեթ Թայլեր[4], Մերի Թայլեր[4], Ann Contesse Tyler?[4], Alice Tyler?[4], Tazewell Tyler?[4], Julia Gardiner Tyler?[4], Lachlan Tyler?[4], Robert FitzWalter Tyler?[4] և Pearl Tyler?[4]
Հայր՝John Tyler?
Մայր՝Mary Marot Armistead?[4]
Изображение автографа

Ջոն Թայլեր (անգլ.՝ John Tyler, Jr., մարտի 29, 1790(1790-03-29)[3][2][4][…], Greenway Plantation, Charles City County, Վիրջինիա, ԱՄՆ[2] - հունվարի 18, 1862(1862-01-18)[3][2][5][…], Ռիչմոնդ, Վիրջինիա, Ամերիկայի համադաշնային նահանգներ[6]), նրա հայրը՝ Ջոն Թայլերը, 1809-1811 թվականներին եղել է նահանգապետ, այնուհետև Վիրջինիայի դաշնային դատարանի դատավոր։ Ջոնը սովորել է իրավաբանություն և 1816-1821 թվականներին եղել է Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ։ 1825-1827 թվականներին եղել է Վիրջինիայի նահանգապետ, իսկ 1827-1836 թվականներին նույն նահանգի սենատոր։

1841 թվականի մարտի 4-ին ընտրվել է փոխվարչապետ։ Նույն թվականի ապրիլի 4-ին՝ նախագահ Վ. Հարիսոնի մահից հետո, դարձել է նախագահ։ ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ Թայլերը սահմանադրական փոփոխություն կատարեց, որի արդյունքում նախագահի մահից հետո փոխնախագահն է դառնում նախագահ։

Սույն օրենքը ուժի մեջ էր մինչև 1967 թվականի սահմանադրական բարեփոխումները։ Ջոն Թայլերին չհաջողվեց իրականացնել իր կուսակցության սպասելիքները, հակառակը՝ նա անցավ դեմոկրատների կողմը։ Դա առաջ բերեց իր դաշնակիցների դժգոհությունը։ Նրանց սկսեցին այրել հանրահավաքների ժամանակ։

Սակայն Թայլերը շարունակեց կառավարել մինչև 1845 թվականը՝ կոնգրեսի հետ ունենալով թշնամական հարաբերություններ։ Նախագահության ավարտից հետո նա վերադարձավ Վիրջինիա։ Թայլերը ամուսնացել է երկու անգամ։

Եղել է ԱՄՆ-ի 10-րդ նախագահը։ Վերջինիս երկրորդ կինը 30 տարի փոքր էր նրանից։ Թայլերն առաջին նախագահն էր, ով ամուսնացավ նախագահության տարիներին։ Երկու կանանցից ուներ 15 երեխա, ավելին, քան որևէ ԱՄՆ-ի նախագահ։ Մահացել է 1862 թվականի հունվարի 18-ին Ռիչմոնդում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Թայլեր» հոդվածին։